Դավիթ Ասատրյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ասատրյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Դավիթ Ասատրյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 7, 1940[1] (84 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գիտնական |
Հաստատություն(ներ) | Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ |
Գործունեության ոլորտ | ռադիոտեխնիկա |
Ալմա մատեր | ՀԱՊՀ (1962) |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր (2001) |
Պարգևներ |
Դավիթ Գեղամի Ասատրյան (ապրիլի 7, 1940[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռադիոտեխնիկայի բնագավառի գիտնական։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (2001)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1962 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1967-1978 թվականներին աշխատել է տարբեր հաշվողական կենտրոններում, 1978-2002 թվականներին՝ Ռադիոֆիզիոլոգիական չափումների ԳՀԻ-ում, 1998-2002 թվականներին՝ փոխտնօրեն, 2001 թվականից՝ ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման հիմնախնդիրների ինստիտուտում։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխատանքները վերաբերում են տվյալների, ազդանշանների և պատկերների մշակման մաթեմատիկական մեթոդներին, կիրառական ռադիոֆիզիկայում ճառագայթող օբյեկտների բնութագրերի չափման և տվյալների մաթեմատիկական մշակման եղանակներին, գիտության տարբեր բնագավառներում դրանց կիրառման և մոդելավորման խնդիրներին։ Համահեղինակ է «Հավանականություն և կիրառական վիճակագրություն» (2000) բուհական դասագրքի[2]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՀԽՍՀ պետական մրցանակակ, 1985
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ասատրյան Դ. Գ., Հավանականություն և կիրառական վիճակագրություն (բուհական դասագիրք), 2000 (համահեղինակ)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=12776
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
|